News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի մեկնարկի մասին։ 

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է թվայնացնել Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվից մոտ 10,000 լուսանկարներ եւ Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես. Պատմություն» կայքի ստեղծումը։ Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարեւորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման աշխատանքները կիրանացվեն Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

«Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման հարյուրամյակին ընդառաջ մի լուրջ նախագծի մեկնարկ է տրվում: Մեր գործընկերների աջակցությամբ գործակալության  ֆոտոպահոցի լավագույն լուսանկարներից շատերը հասանելի կլինեն մեր հանրությանը: Արմենպրեսը պատմականորեն եղել եւ այսօր էլ մնում է հայկական լուսանկարչական դպրոցի դարբնոցներից մեկը եւ այս նախագիծը, պատկերավոր ասած, ֆոտոարվեստի եւ ֆոտոլրագրության յուրատեսակ «ազգային պատկերասրահ է», -ասեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Beeline-ն մշտապես իրականացնում է նախագծեր ուղղված հայկական թվային բովանդակության զարգացմանը եւ տարածմանը: Համոզված ենք, որ «Արմենպրես. Պատմություն» նախագիծն իր լուրջ ներդրումը կբերի հայկական թվային բովանդակության հարստացմանը եւ չափազանց հետաքրքիր կլինի հանրության համար: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ մարդկանց հասանելի կլինի թվայնացած ֆոտոարխիվը, իսկ մենք թվային տեխնոլոգիանների օգնությամբ կփորձենք դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսում ենք անչափ կարեւոր եւ պատասխանատու մի նախագիծ, որը հետաքրքրական է եւ տեխնոլոգիական, եւ բովանդակային մասով։ Շնորհակալ ենք Beeline-ին՝ նախագծին աջակցելու համար։ Պատրաստ ենք թվայնացման աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ լավագույն տեխնիկական սարքավորումների եւ մասնագետների միջոցով», - նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը։

Նշենք, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաեւ հեղինակային եւ հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ