News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իսպանական Իբիցայի օդանավակայանի հավաքարարներն արդեն մեկ շաբաթ է՝ գործադուլ են անում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով El Mundo-ն:

Ակցիան սկսվել է մայիսի 16-ին: Իսպանիայի խոշոր օդանավակայանում աղբամանները լցվել են, շենքում տհաճ հոտ է տարածվել:

Գործադուլի պատճառն այն է, որ օդանավակայանի հավաքարարները մի քանի ամիս է՝ աշխատավարձն ամբողջությամբ չեն ստանում: Իսպանիայի օդանավակայանների օպերատորը փորձում է կարգավորել խնդիրը: Օպերատորի տեղեկացմամբ՝ աղբը շուտով կհավաքվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ