News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կոֆեինի ու ոգելից խմիչքի չարաշահման հետեւանքով լրագրողների ուղեղն ավելի վատ է աշխատում։ Բայց բարեբախտաբար աշխատանքի նկատման սերը թույլ է տալիս պահպանել հոգեկան կայունություն։ Նման եզրակացության են հանգել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որոնց հետազոտությանը մասնակցել է 31 լրագրող, հայտնում է MedDaily –ն։

Մասնագետները ուսումնասիրել են կամավորների արյան նմուշները։ Նաեւ մասնակիցները կրում էին սարքեր՝ սրտի ռիթմի փոփոխությունը հետազոտելու համար։ Կամավորները նաեւ մի շարք հարցերին են պատասխանել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ լրագրողները, ընդհանուր բնակչության համեմատ,ավելի վատ էին հաղթահարում կոգնիտիվ թեստերը։

Դա պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում ոգելից խմիչքի, շաքարի ու կոֆեինի չարաշահումով։ Լրագրողների 41 տոկոսը շաբաթական 18 եւ ավելի միավոր ոգելից խմիչք էր գործածում։ Բացի դրանից լրագրողների մտավոր ֆունկցիաների վրա ազդում էր նաեւ ջրազրկումը։ Նրանց 5 տոկոսից էլ քիչն է բավարար քանակության ջուր խմում։

Հետազոտողները նշում են, որ լարված աշխատանքը չի խանգարում լրագրողներին հաղթահարել դժվարությունները։ Լրագրողները իրենց աշխատանքի մեջ իմաստ ու նպատակ են տեսնում։ Ըստ երեւույթին դրա շնորհիվ է, որ նրանք ավելի դիմացկուն են, քան բանկիրները , վաճառականները, կամ վաճառքի ու հեռահաղորդակցության բաժինների ղեկավարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ