News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակչուհի Հասմիկ Այվազյանը արդեն 3 տարի է` ինչ գյուղում հովիվ է աշխատում, պնդում է, մի քանի օր շարունակ գյուղին հարակից սարում գայլերը փորձել են հարձակվել իր պահպանության տակ գտնվող հոտի վրա։

Ուռուտեցի կնոջ խոսքով՝ գյուղի մյուս հովիվներն իրեն արգելում են գառներին արածեցնել գյուղին հարակից սարերում, իսկ գյուղից հեռացնելն էլ վտանգավոր է ոչ միայն անասունների, այլեւ իր սեփական կյանքի համար։ Խնդրի առնչությամբ, իր խոսքով, բազմիցս է դիմել գյուղապետին, խնդրելով միջոցներ ձեռնարկել գայլերի դեմն առնելու ուղղությամբ, սակայն նշում է՝ անօգուտ։

Ոռուտի գյուղապետ Սերգո Ջուլհակյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ գայլերի հարձակման դեպք վերջին անգամ գյուղում գրանցվել է նախորդ տարի։ Բնակչուհու բողոքին գյուղապետը տեղյակ է, սակայն թե ինչպես պետք է գայլերի դեմն առնեն՝ գյուղապետը դեռեւս չգիտի։ Ասում է՝ քայլեր կձեռնարկվեն, խնդիրը կքննարկվի իրավապահ մարմինների հետ։

Տարվա այս ժամանակահատվածում գայլերի հարձակումները ավելանում են Ստեփանավանի գյուղերում։ Վերջին դեպքը գրանցվել էր նախորդ շաբաթ՝ Գյուլագարակ գյուղում։ Մեկ շաբաթվա ընթացքում գայլերի հարձակման երկու դեպք էր գրանցվել, որի հետեւանքով բնակիչները լուրջ կորուստներ էին կրել։

Տպել
Ամենաշատ