News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան մայիսի 22-ին հայտնել է, որ հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, եզրակացրել, որ այն համապատասխանում է բոլոր տեխնիկակական պահանջներին, եւ երկիրը պատրաստ է սկսել դրա հոսքագծային արտադրությունը, հայտնում է Reuters-ը։

Նախօրեին ԿԺԴՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ  փորձարկել է հրթիռ, զրոյացնելով խաղաղ բանակցությունների վերսկսման հետ կապված ակնկալիքները, որոնք առաջացել էին Հարավային Կորեայում նոր նախագահի ընտրվելուց հետո։

Սեուլի տվյալներով, հրթիռն ընկել է Ճապոնական ծովում՝ ԿԺԴՀ արեւելյան ափի մոտ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է «Պուկկըկսոն- 2» հրթիռի փորձարկմանը, որի ընթացքում ստուգվել է նաեւ մարտագլխիկների նշանառության համակարգն ու շարժիչի աշխատանքը։

Կիմն ասել է, որ  արդեն կարելի է սկսել հրթիռի զանգվածային արտադրություն ու փոխանցել այն բանակին։

ՄԱԿ ԱԽ-ն մայիսի 23-ին փակ դռների ետեւում հանդիպում կունենա՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի խնդրանքով, որպեսզի քննարկի Փհենյանի նոր փորձարկումները, որոնք խախտում են ԱԽ-ի բանաձեւերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ