News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո,փոխանցում է Jpost–ը։

Թրամփի խոսքով Իրանը «ֆանտաստիկ գործարք» է կնքել Բարաք Օբամայի վարչակազմի հետ։ Ընդ որում Թրամփը համարում է, որ Իրանը պետք է շնորհակալ լինի այդ համաձայնագրի համար։ «Մեզ դրա համար շնորհակալություն հայտնելու փոխարեն, որ մենք նրանց ապրելու ու բարգավաճելու հնարավորություն ենք տվել, նրանք շարունակում են աջակցել ահաբեկչությունը»,- հայտնել է Թրամփը։ «Գուցե որովհետեւ նրանք իրենց այսքան լավ են զգում, դրա համար էլ անում են, ինչ ուզում են․․․Բայց Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք, ես կարող եմ դա ձեզ ասել»,- նշել է Թրամփը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ