News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունը այսօր՝ մայիսի 22-ին անցկացրած արտահերթ նիստում հավանություն է տրվել  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:  Օրինագծերի ընդունումը պայմանավորված է դատախազների և քննիչների երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքի սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ:

Հավանության արժանացած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի փիլիսոփայության փոփոխություն: Այսօր գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ կարգավորման ազդեցության գնահատումը դա նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է: Նախագծով նախատեսվում է, որ կարգավորման ազդեցության գնահատումը դա իրավաստեղծ մարմնի կողմից ընդունվող որոշումների արդյունավետությունը հիմնավորող գործիք է:  

Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով այն, որ 2017թ. հուլիսի 20-ին լրանում է գործող ռադիոընկերությունների լիցենզիաների գործողության ժամկետը և դրանք մի քանի անգամ արդեն երկարաձգվել են: Երկարաձգվել են նաև ռադիոհեռարձակում իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գործողության ժամկետները: Ներկայացված նախագծով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերությունների ստեղծմանը, ինչպես նաև ռադիոընկերությունների սփռման տարածքների մեծացմանը, ինչը կնպաստի ռադիոհեռարձակման քանակի և որակի բարձրացմանը ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է վերանայել պետական տուրքի չափերը:

Գործադիրը հավանություն է տվել նաև  «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրինագծի      ընդունման արդյունքում կապահովվի նորընտիր Ազգային ժողովի առաջին գումարման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրն ընկած անցումային ժամանակահատվածում ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման և չեղյալ հայտարարման ընթացակարգերի իրավական կարգավորումը և բացերի վերացումը: Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի նախաձեռնության իրավունքը պատկանում է ՀՀ կառավարությանը:

Կառավարությունը օրինագծերը սահմանված կարգով կներկայացնի ՀՀ ազգային ժողով: Գործադիրը որոշել է նաև  առաջարկել   ՀՀ ԱԺ նախագահին մայիսի 30-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ