News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը նորից հայտնել է, որ ինքը մտադիր չէ հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ։

 Folha de S.Paulo թերթին տված հարցազրույցում Թեմերը ասել է, որ ինքն անմեղ է ու կմնա իր պաշտոնում մինչեւ 2018-ի դեկտեմբեր։ «Ես հրաժարական չեմ տա, եթե նրանք ուզում են, թող գահընկեց անեն ինձ, քանի որ եթե ես հեռանամ, դա կնշանակի ընդունել իմ մեղավորությունը»,- ասել է Թեմերը։

Երկրի գերագույն դատարանը որոշել է Թեմերի նկատմամն կոռուպցիայի մասին հետաքննություն սկսել։ Ավելի վաղ Globo-ի լրագրողները դատարանին ուղարկել են ձայնագրություն, ըստ որի Թեմերը հավանություն է տվել լռության դիմաց պատգամավորների պալատի նախկին ղեկավար Էդուարդ Կունյային կաշառք տալուն։ Կունյան Petrobras պետական նավթագազային ընկերությունում կոռուպցիայի մասին գործով վկա է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ