News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակ վարչական շրջանում հետընտրական պարգեւատրումները շարունակվում են: Աջափնյակում առաջադրված եւ 18.000 քվե ստացած Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է մերձավորներին աշխատանքի տեղավորելու գործով:

Ընտրություններից հետո, որպես ձայն բերելու լավ աշխատանքի վարձատրություն՝ կնոջը մանկապարտեզի տնօրենի աշխատանքից առաջիկայում կտեղափոխի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնին: Սահակյանները, սակայն, որոշել են պարգեւատրել ոչ միայն իրենց տան անդամներին, այլեւ իրենց աջակիցներին:

Մասնավորապես «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, իսկ այժմ էլ ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին: Վերջինս դեռ որպես խորհրդարանական ընտրությունների պարգեւատրում ստացել էր Աջափնյակի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը:

Լուսինե Առաքելյանը Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզում անգլերենի ուսուցչուհի է եղել: Սկզբում որոշել են նրան որպես պարգեւատրում նշանակել հենց այդ մանկապարտեզի տնօրեն, սակայն տեղի տնօրեն Աննա Հարությունյանին հեռացնել չի հաջողվել: Փոխարենը Սահակյանները սահուն կերպով հեռացրել են թիվ 41 մանկապարտեզի տնօրենին, որն ի դեպ Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ հարսն է՝ Հայկանուշ Միքայելյանը:

Վերջինս «բյուլետեն» է ձեւակերպել՝ արձակուրդ գնացել, այդ ընթացքում ազատվել աշխատանքից: Միքայելյանն իրեն աշխատանքից ազատելու փաստն այժմ վիճարկում է դատարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ