News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները չեն կարողացել պայմանավորվել ոչ Հունաստանին նոր վարկ հատկացնելու, ոչ երկրի պարտքի մի մասը չեղարկելու շուրջ։ 8 ժամ տեւած բանակցություններից հետո Բրոյւսելում հանդիպումն ավարտվեց առանց կոնկրետ արդյունքների, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ Հունաստանի իրականացրած բարեփոխումները՝ վարկատուների պահանջներին համապատասխանելու համար։ Նախօրեին Հունաստանի խորհրդարանը կոշտ տնտեսական միջոցների նոր փաթեթ է ընդունել։ Մասնավորապես, երկրում կենսաթոշակները կնվազեն 18 տոկոսով, իսկ ամենամյա եկամտի նվազագույն գումարը, որից հարկ չի գանձվում, 8636 եվրոյից հասցվել է 5681 եվրոյի։

Հանդիպման ժամանակ Գերմանիան դեմ է հանդես եկել Հունաստանին պարտքը չեղարկելու վերաբերյալ կոնկրետ խոստումներ տալուն, հաղորդում է AFP գործակալությունը։

Պարտքի հնարավոր չեղարկման վերաբերյալ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։ Հերթական տրանշի հատկացման որոշումը պետք է ընդունվի մինչ ամռան սկիզբ, նշում է Reuters գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ