News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի Մինսկի շրջանի Խանտեժինո ագրարային քաղաքում տարօրինակ ծաղիկներ են հայտնաբերել: Ճանապարհին կից բացատում աճում է անսովոր խատուտիկների ընտանիք՝ ծաղիկների դեղին գլխիկները խմբերով են՝ 5-8 հատով, որ բարձրանում են հսկա սնամեջ ոտքերի վրա: Գիտնականները առանց գենետիկ փորձաքննություն կատարելու չեն կարող ասել փոխակերպման ճշգրիտ պատճառը: Նրանք նշել են, թե հնարավոր է՝ ազդել է անբարենպաստ էկոլոգիան, փոխանցում է Naviny.by-ը:

Ինքը բույսն ընդհանուր առմամբ սովորական խատուտիկից ավելի խոշոր է: Աճում է ճանապարհի մոտ, որը ձմռանը մշակվել է մերկասառույցի դեմ հատուկ նյութով: Այն սովորական տերեւներ ունի, ձեւով սովորական ծաղկագլխիկներ, որոնք սակայն ավելի մանր են: Ծաղիկները խմբերով նստած են հաստ, հարթ աճած ոտքերի վրա: Խատուտիկների տարօրինակ ընտանիքը այս բացատում միակն է:

Խատուտիկները մոլորակում ամենատարածված բույսն են: Դրանց սերմերը հասնում են նույնիսկ Արկտիկա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ