News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ՌՕՈւ-ի «Սու-30» կործանիչը ուսումնական թռիչքի ժամանակ երկրի հյուսիս-արեւելքում ռադարներից կորել է, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Hindustan Times-ի տեղեկություններով՝ կործանիչի հետ ռադիոկապն ընդհատվել է, երբ այն Չինաստանի սահմանից ոչ հեռու՝ Ասամ նահանգի Թեզփուր քաղաքից 60 կմ հյուսիս էր գտնվում: Ռազմական օդանավում են եղել 2 օդաչու, որոնք ավելի վաղ հայտնել են շարժիչի աշխատանքի ընդհատումների մասին:

«Ռադարներից կորելուց առաջ «Սուխոյ» մակնիշի օդանավն ուսումնական թռիչք էր կատարում Թեզփուրից ոչ հեռու: Օդանավում երկու օդաչու էր»,- ասել է Հնդկաստանի ՌՕՈւ-ի անհայտ մնացած բարձրաստիճան ներկայացուցիչը, որը հասկացրել է, որ օդանավը կարող էր կործանվել:

India Today պարբերականի տեղեկություններով՝ այն շրջանում, որտեղ հնդկական կործանիչն ուսումնական թռիչք է կատարել, եղանակային վատ պայմաններ են եղել:

Ներկայումս կատարվում է ծավալուն որոնողական գործողություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ