News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Մարդանման կապիկների ու մարդկանց ծագման կապը ճշգրտությամբ հայտնի չէ, սակայն որոշ փորձագետներ ենթադրում են, որ 73 տարի առաջ Աթենքում հայտնաբերված ծնոտը հուշում է նոր տեսակի ծագման մասին,- հայտնում է The Times-ը,- Ծուռ ծնոտային ոսկորը կարող է փոխել մարդկության պատմության առաջին գլուխը»

«1944-ին, երբ գերմանացիները պատրաստվում էին հեռանալ Աթենքից, նրանցից մեկը Թագուհու աշտարակի մոտ փորված խրամատում մի քարացուկ է գտել,- ասվում է հոդվածում,- յոթանասուն տարի անց այդ ծնոտը դարձել է  վկայությու այն մասին, որ մարդկության օրրանը կարող է ոչ թե Աֆրիկան լինել, այլ Եվրոպան։ Հնէաբանների թիմը հավաստիացնում է, որ ծնոտը կարող է լինել մեր նախնու ամենահին նմուշը, ու այդ նախկին միանշանակ մարդ է եղել, չնայած ոչ բոլորն են հավատում այդ փաստարկներին»։

«Graecopithecus freybergi տեսակին պատկանող ծնոտը, որը այդպես է կոչվել գերմանացի ազնվական Բրունո ֆոն Ֆրեյբերգի պատվին, որը այն գտել էր բունկերում, կարող է մեծ հեղափոխություն կատարել  էվելյուցիայի պատմությունում» հայտնում են հեղինակները։

«Էլ գրեկո» մականունով հայտնի քարացուկը երկար տարիներ մնացել է արխիվում nomen dubium մակագրումով, որը լատիներեն նշանակում է «մենք հստակ չգիտենք, թե սա ինչ է», ասվում է հոդվածում։ Առաջին անգամ այն մանրակրկիտ ուսումնասիրել է ֆոն Կյոնիգսվալդը 1972-ին՝ կարծելով, թե դա նախակապիկի ոսկոր է։ Որից հետո այն հայտնվել է Լոնդոնի բնական պատմության թանգարանում։ Փորձագետներից մի քանիսի կարծիքով այդ ոսկորը պահպանվել է մ․թ․ա 7․2 մլն տարի առաջվանից։

Սակայն Փիթեր Էնդրյուսը, Լոնդոնի բնական պատմության թանգարանի մարդու ծագման հարցերով փորձագետը, հայտնում է, որ այդ ոսկորը բնորոշ է կապիկների երկու անհետացած տեսակներին։ Հետեւաբար, նրա կարծիքով,  չկան հաստատուն վկայություններ, որ «Էլ Գրեկոն» մարդ է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ