News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օհայո նահանգի արտակարգ իրավիճակների ծառայությանը հաջողվել է փրկել վերջույթների կոտրվածքներով տղամարդուն, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ Ջերալդ Մասկեւիչն ընկել է բարձրունքից, ինչի հետեւանքով կոտրել է ձեռքը, վնասել ոտքերն ու կրծքավանդակը:

Տղամարդն ասել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 18-ին, իսկ նրան հաջողվել է հայտնաբերել միայն մայիսի 22-ին՝ քաղաքամերձ ակումբի մոտակայքում, ուր նա հայտնվել է սողալով:

Ներկայում Մասկեւիչը հիվանդանոցում է: Նշվում է, որ այդ օրերին անձրեւ եւ ցուրտ եղանակ է եղել, այդ պատճառով նրա բախտը պարզապես բերել է, որ հաջողվել է ողջ մնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ