News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձիթենու ճյուղի պատկերով մեդալիոն է նվիրել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Խորհրդանշանակ նվերը իրենց առաջին հանդիպման ժամանակ՝ մայիսի 24-ին, քահանայապետը Թրամփին նվիրել է հանդիպման ավարտին։ Վատիկան այցի ժամանակ ԱՄՆ նախագահին ուղեցում էին նաեւ կինը՝ Մելանյան եւ դուստրը՝ Իվանկան։ Հռոմեական-կաթոլիկ եկեղեցու գլխավորը հստակեցրել է, որ մեդալիոնը հռոմեացի վարպետի աշխատանք է, իսկ ձիթենու ճյուղը՝ խաղաղության խորհրդանիշ։ Ի պատասխան ՄԱՆ նախագահն ասել է. «Մեզ խաղաղություն է անհրաժեշտ»։

Բացի այդ, Ֆրանցիսկոսը նաեւ Թրամփին է փոխանցել 2017 թվականին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձը՝ ասելով. «Ես դա հատուկ ձեզ համար եմ մակագրել»։ Քահանայապետը Թրամփին նաեւ երեք գիրք է նվիրել շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ։ Թրամփը խոստացել է  ընթերցել դրանք։

ԱՄՆ առաջնորդն իր կողմից Ֆրանցիսկոսին է նվիրել Մարտին Լյութեր Քինգի հատուկ հրատարակությունը։ Հանդիպման ավարտին Թրամփն ասել է. «Ես չեմ մոռանա ձեր ասածները»։ Երես առ երես տեղի ունեցած 30 րոպե զրույցի մասին ոչինչ չի ասվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ