News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին քննարկել  եմ Իտալիայի Տաորմինա քաղաքում մայիսի 26-27-ին կայանալիք G7 գագաթնաժողովի օրակարգը։ ANSA գործակալությունը, վկայակոչելով Իտալիայի կառավարությունում գտնվող աղբյուրներին, հաղորդում է, որ զրույցի կենտրոնում եղեկ է ահաբեկչության թեման, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։ 

G7-ը պետք է քննարկի ահաբեկչության դեմ պայքարի թեման, որը  սրացել է Մանչեսթերի ահաբեկչությունից հետո։ Բացի այդ, գործակալության տվյալներով, Թրամփն ու Ջենտիլոնին խոսել են միգրացիայի խնդրի մասին, որը շատ կարեւոր է G7-ում նախագահող Իտալիայի համար։ Քննարկվել են նաեւ կլիմայական փոփոխությունները, ինչպես նաեւ երկու երկրների երկկողմանի հարաբերություններն ու առեւտրական կապերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ