News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ներկա պահին Հայաստանի կոշտ անվտանգությունը չի կարելի ապահովել առանց մեղմ անվտանգության ապահովման։ Այս մասին մայիսի 24-ին հայտարարել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիուտի դասախոս եւ Սոցիալական գիտությունների ինստիտուի (ISP) կրտսեր գիտաշխատող Թալին Փափազյանը՝ հանդես գալով Երեւանում «Հայաստանը 25 տարի անց. հիմա ի՞նչ» միջազգային համաժողովում։

Նրա խոսքով՝ երկրի մեղմ եւ կոշ անվտանգության կոցեպցիաները պետք է վերանայվեն։ «Հայաստանում սոցիալ-քաղաքական փոփոխությունների հեռանկարներ գոյություն ունեն։ Անցումային շրջանը հանգեցրեց նրան, որ «ժողովրդավարություն» բառը կորցրել է իրական նշանակության մեծ մասը», - նշել է Փափազյանը։

Վերջին տասը տարում Թալին Փափազյանն աշխատում է զինված հակամարտության հարաբերակցության եւ քաղաքական ինքնիշխանության հարցերի շուրջ՝ մասնագիտանալով Հարավային Կովկասի ուղղությամբ եւ շեշտադրելով Հայաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ