News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները Deutsche Bank-ից պահանջել են տեղեկություններ՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ կապերի մասին, հայտնում է DW-ն։

«Կոնգրեսն անտեղյակ է, արդյոք Ռուսաստանի կառավարությունը երաշխիքներ է տրամադրել Deutsche Bank-ում Թրամփին տրամադրվող վարկերի համար, ու արդյոք այդ վարկերը որեւէ կերպ կապակցված են եղել Ռուսաստանի հետ»,- ասվում է Deutsche Bank-ի ղեկավար Ջոն Կրայանին ուղարկված նամակում։

Նամակում ասվում է, որ միայն Deutsche Bank-ի կողմից իրավիճակի պարզաբանումից հետո ԱՄՆ հասարակությունը կկարողանա գնահատել, թե որքանով է Թրամփը կապված Ռուսաստանի հետ ու արդյոք այդ կապերը ազդում են նախագահի քաղաքական որոշումների վրա։

Կոնգրեսականները նաեւ բանկի ղեկավարությանը խնդրել են տրամադրել տեղեկություններ այն անձանց մասին, որոնք օգուտ են քաղել փողերի լվացման գործարքից, որի մեջ ներառված է նաեւ Deutsche Bank-ը։ Deutsche Bank ռուսական մասնաճյուղի միջոցով լվացվել է 10 մլրդ դոլարին համարժեք գումար։

Deutsche Bank-ը հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունը։ Բանկի բաժնետոմսերը 1․6 տոկոսով նվազել են կոնգրեսականների նամակի մասին տեղեկության հրապարակումից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ