Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բնակարաններից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել մայիսի 10-ից հետախուզվող, 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն:
Նա հետախուզվում էր դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 1-ին եւ 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով նշանակված պատժի կրումից խուսափելու համար։