Հայաստանի կառավարության մայիսի 25-ի նիստում հաստատվեց անասնաբուժական ստուգումների նոր նորմատիվը:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ կարգը սահմանում է պահանջները, ըստ որոնց անասնաբուժական տեսուչները պետք է ստուգեն ընկերություններին եւ մասնավոր ձեռներեցներին, որոնք կենդանիներ են պահում կամ զբաղվում են համապատասխան արտադրանքի մշակմամբ: