News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Մոնտանա նահանգից Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թեկնածու Գրեգ Ջիանֆորտեն մեղադրվում է բրիտանական Guardian պարբերականի լրագրող Ջեյքոբս Բենի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Մոնտանայի ոստիկանության պաշտոնյայի հայտարությունը։ 

Ջիանֆորտեն դատարանի առջեւ կկանգնի մինչեւ հունիսի 7-ը։ Մեղքը հաստատվելու դեպքում նրան առավելագույնը 500 դոլարի չափով տուգանք եւ 6 ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում։

Միջադեպը տեղի է ունեցել Բոզմեն քաղաքում Ջիանֆորտեի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Լրագրողի խոսքով, երբ ցանկացել է հարց տալ Ջիանֆորտեին, վերջինը սկսել է իրեն ագրեսիվ պահել, հրել է թղթակցին, ինչի հետեւանքով վերջինն ընկել ու կոտրել ակնոցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ