News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պայուսակը, որի մեջ Նիլ Արմսթրոնգը գրեթե կես դար առաջ Լուսնից բերել էր քարերի նմուշներ, աճուրդի է դրվել Sotheby-ում, կազմակերպիչները պայուսակի վերջնական արժեքը գնահատում են 4 եւ ավելի մլն դոլար, հայտնում է Gazeta-ն։

Այդ պայուսակը 2015-ին աճուրդում 995 դոլարով գնել էր փաստաբան Նենսի Կարլսոնը։ Միայն գնումից հետո է նա պայուսակի մեջ հայտնաբերել լուսնային քարեր ու փոշի։ Կարլսոնը դրանք փոխանցել է ՆԱՍԱ-ին, որը հայտնել է, որ պայուսակի պարունակությունը Լուսնի մակերեսից է բերված, հետեւաբար պետական սեփականություն է եւ պատահաբար է վաճառվել։ Սակայն Կարլսոնին հաջողվել է դատարանի միջոցով այդ պայուսակն իր սեփականությունը ճանաչել ու հիմա նա պատրաստ է վաճառքի դնել այն։

Աճուրդը կազմակերպվելու է հուլիսի 20-ին, «Ապոլլոն 1» առաքելության 48-րդ տարեդարձի օրը։ Հասույթի մի մասը Կարլսոնը մտադիր է ծախսել բարեգործական նպատակներով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ