News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում չկա ստվերային տնտեսություն առանց կառավարության մասնակցության, դասական ստվերային տնտեսությունը երկրում ընդամենը 10 տոկոս է կազմում։ Այս մասին Երեւանում մայիսի 25-ին Գործատուների միավորումների միջազգային համակարգող խորհրդի նիստի ընթացքում, ստվերային տնտեսության կրճատման մասին Բուլղարիայի փորձի քննարկումների ժամանակ,  ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքով Հայաստանում հիմնական խնդիրը մրցակցության բացակայությունն է, թե քաղաքական, թե տնտեսական։ Քաղաքականության ոլորտում գործում է ՀՀԿ-ի մենաշնորհը, որը Վահագն Խաչատրյանը «կոմունիստական կուսակցություն» է անվանում։ Նա նշել է, որ Հայաստանը այդպես էլ չի հաղթահարել սոցիալիզմի գաղափարախոսությունը, հակառակը, վերջին տարիներին այն վերականգնվել է։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Վահագն Խաչատրյանի խոսքով, այն զուտ մենաշնորհային -օլիգարխիական կառույց է։ «Առանց «դոբրո» ստանալու անհնար է բիզնես անել։ Նույնն էլ ներդրումներին է վերաբերում։ Գլխավորը ոչ թե օրենք է , այլ «կրիշան»։ Մրցակցություն որպես այդպիսին չկա ու դա է ամենագլխավոր խնդիրը, թե ինչու չի զարգանում բիզնեսը։ 2008-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 11․6 մլրդ դոլար, իսկ հիմա 10․5 մլրդ է»,- ասել է նա։

Տնտեսագետի խոսքով ժողովրդագրական, գործազրկության ու աղքատության խնդիրները երկրում չեն լուծվում։ «Արտաքին պարտքը 2008-ին 1․2 մլրդ դոլար էր, հիմա՝ մոտ 6 մլրդ։ Չորս անգամ ավելացրել են բյուջեն, ՀՆԱ-ն չի աճում, գործազրկությունը նույն մակարդակի վրա է, աշխատանքի արտադրողականությունը մինչհեղափոխական մակարդակի վրա է։ Մասնավոր սեկտորը 90 տոկոսով վերահսկվում է մոնոպոլիստ օլիգարխների կողմից։ Դրա համար էլ մենք ընտրությունների ազատություն չունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ այս իրավիճակը կարելի է շտկել միայն  շուկայական տնտեսության կանոններն ու օրենքները պահպանելով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ