News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները ՀԴԲ-ի նշանառության տակ է՝ Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի հնարավոր հարաբերությունների գործով, հաղորդում է NBC News-ը:

Դա, սակայն, չի նշանակում, որ Քուշներին կասկածում են ինչ-որ հանցագործության մեջ: ՀԴԲ-ն ուսումնասիրում է Քուշների եւ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի ու ռուսաստանյան բանկերից մեկի ղեկավարների հետ հանդիպումների տվյալները, որոնք կայացել են անցած տարեվերջին:

Քուշների տվյալները ստուգելու մասին հայտնի է դարձել հետաքննությունը ղեկավարող ՀԴԲ-ի տնօրեն Քոմիին պաշտոնանկ անելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ