News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի արեւմուտքում մեկուսի վայրի ափամերձ հատվածում քարերից կազմված SOS ազդանշանն անհանգստացրել է տեղի ոստիկանությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ազդանշանը հայտնաբերել է ուղղաթիռի օդաչուն, Սվիֆթ բեյ ծովախոշրց ոչ հեռու: Այդ վայրից մոտակա Բրում քաղաքը շուրջ 500 կմ հեռավորությամբ է: Ցամաքային որոնողական գործողություն է սկսվել, ընդ որում, բարդ տեղանքի պատճառով փրկարարները ստիպված են եղել ուղղաթիռով նշված վայր հասնել:

Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք այդ շրջանում մարդիկ են կորել, որոնք էլ, հնարավոր է, թողել են ազդանշանը:

Հաջողվել է վրանային ճամբարի հին հետքեր գտնել, սակայն չի բացառվում, որ ազդանշանը հայտնվել է մի քանի տարի առաջ, պարզապես այն ոչ ոք չի նկատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ