News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի դպրոցում այս տարի 12-րդ դասարանն ավարտում է ընդամենը մեկ աշակերտ: 

«Բոլոր դասընկերներս 9-րդ դասարանն ավարտելուց հետո դուրս եկան դպրոցից: Մի մասը գնաց աշխատելու, մի մասն էլ չուզեց սովորել, իսկ ես շատ էի ուզում դպրոց գնալ, շարունակել ուսումս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց միակ շրջանավարտը՝ Տատյանա Շուտովան:

Vերջին զանգի միջոցառմանը մենակ չլինելու համար Տատյանան այսօրվա տոնական միջոցառմանը մասնակցում էր 9-րդ դասարանցիների հետ: Ու թեեւ ուրախ է, որ մենակ չէ, բայց եւ միաժամանակ տխուր, որ իր հետ չեն տարեկիցները:

«Նախկին դասընկերներս այսօր եկել են ինձ ոգեւորելու, բայց ես կուզեի, որ նրանք ինձ հետ միասին ավարտեին դպրոցն ու միասին նշեինք Վերջին զանգը: Ճիշտ է, հիմա 9-րդ դասարանցիներն ինձ հետ են, բայց միեւնույնն է, նրանք ինձնից փոքր են, նաեւ տարբեր են հետաքրքրությունները»,- նշում է Տատյանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ