News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզում ընտրված պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը խորհրդարանում բարձրաձայնելու է երկարաշարժի հետեւանքով անօթեւան մնացած բնակիչների հարցը։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի կետերից մեկը վերաբերում է անօթեւանների խնդրին եւ դաշինքը պարտավորվում է մինչեւ 2019 թվականը լուծել այդ հարցը։

Մեր հիշեցմանը, որ այդ խնդիրների լուծման համար խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումը Գագիկ Ծառուկյանը իրականացնելու էր միայն 50+1 ձայն ստանալու դեպքում, երբ դառնար իշխանություն, Վարդեւան Գրիգորյանը պատասխանեց, թե ընդդիմության պարագայում էլ ձեռքերը ծալած պետք չէ նստել։

«Եթե իշխանություն չես, չի նշանակում, որ ձեռքերդ ծալած պիտի նստես ու որեւէ խնդիր չբարձրացնես, ուրիշ բան է, որ մենք որպես ընդդիմություն՝ այդ հարցի  լուծման շահագրգիռ կողմ լինել, ինչպես որ շահագրգիռ կողմ լինի իշխանությունը։ «Ծառուկյան» դաշինքի  ծրագրում մենք կետ ունենք, որ երկարաշարժի պատճառով անօթեւան մնացած բնակիչների խնդիրը պետք է լուծել, իսկ աշխատատեղերի հետ կապված նախորդ գումարման Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստանը» շրջանառության մեջ էր դրել մի օրենք, որ արտադրական կենտրոն ստեղծվի...  Անօթեւանների խնդիրը պետության թիվ մեկ լուծելիք հարցն է, որովհետեւ պետությունը պարտավորվել է երկրաշարժի պատճառով անեօթեւան մնացած ընտանիքների հարցը ուծել»,–ասել է Վարդեւան Գրիգորյանը՝ նշելով, որ իրենք պիտի հիմնավորեն խնիրը, որ իշխանությունը լուծի։

Պատգամավորը  չի ընդունում այն կարծիքները, որ «Ծառուկյան» դաշինքը խիստ քննադատության չի ենթարկում իշխանությանը։

«Ես չգիտեմ՝ ինչի համար մարդկանց մոտ այն կարծիքը, որ եթե դու ընդդիմություն ես դու պիտի հայհոյես։ Եթե վաղը նույն իշխանությունը բերի աշխատավարձի նվազագույն շեմը հասցնի 100 հազարի, իսկ մենք 80 հազար ենք առաջարկում մեր ծրագրում, ի՞նչ պիտի անենք, դե՞մ պիտի քվեարկենք, թե՞ կողմ։ Այն հարցերը, որոնք որ պայմանավորված են մեր հասարակության բարեկեցությամբ, մեր հասարակության շահերի պաշտպանությամբ, իհարկե, մենք կողմ պիտի քվեարկենք»,–ասել է պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ