News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Այսպես, Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել եւ դիմում ներկայացրել այն մասին, որ 01.05.2017թ.-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում մի խումբ երիտասարդներ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ծառայողներ, առանց պատճառը հայտնելու հայհոյել են իրեն, մահակներով եւ ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Մինչ քրեական գործ հարուցելը նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Մ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` հիշյալ քաղաքացին ստացել է գանգուղեղային եւ մի շարք այլ վնասվածքներ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

 Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ