News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

 Կատալոնիայում ավելի քան 170 հազար ստորագրություն է հավաքել այն կովի պաշտպանության հանրագիրը, որին որոշել են մորթել ահրաժեշտ անասնաբուժական փաստաթղթերի բացակայության պատճառով, հայտնում է BBC-ն։

Կովը չորս տարի ապրել է ֆերմայում՝ Բարսելոնայից ոչ հեռու։ Ֆերմայի տիրոջը այդ կենդանուն նվիրել էր նրա ընկերը, կովը չուներ ահրաժեշտ փաստաթղթեր՝ գրանցման ու անասնաբուժական ստուգումների մասին։ Այն մասին, որ Մարգարիտա կովը ֆերմայում անլեգալ է ապրում, իշխանություններին հայտնել էր ֆերմերի հարեւանուհին

ԵՄ օրենքներով, բոլոր ընտանի կենդանիները պետք է գրանցված լինեն ո ւ անցնեն անասնաբուժական ստուգումներ։ Հակառակ դեպքում տերը պետք է երեք հազար եվրո տուգանք վճարի ու ազատվի կենդանուց։ Մարգարիտային պետք է մորթեին այսօր։

El Hogar ProVegan կազմակերպության աշխատակիցները մայիսի 16-ին առցանց հանրագիր են կազմակերպել՝ պահանջելով ներում շնորհել կենդանուն։ Հանրագիրն արդեն 177 հազար ստորագրություն է հավաքել։

 El Hogar ProVegan –ը հանրագիրը փոխանցել է իշխանություններին, նաեւ Մարգարիտայի պաշտպանության ակցիա է կազմակերպել, որին մոտ 300 մարդ է մասնակցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ