News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, որը Շիմկենտում դաժանորեն ծեծել է 4-ամյա տղային։ Տղամարդը բահով տղայի գլխին է հարվածել։ Երեխան նույնիսկ փախչել չի կարողացել, քանի որ նրան անվադողեր էին «հագցրել»։

Տղայի ծեծը տեսագրվել է։ Տեսագրությունը հրապարակել է TVK հեռուստաալիքը, սակայն ավելի ուշ այն ջնջվել է։

«Խմբագրության տիրապետության տակ են հայտնվել լուսանկարներն ու տեսագրությունը, որտեղ ենթադրաբար հայրը բահով ծեծում է չորսամյա երեխային։ Այդ դաժան տեսարանին լուռ հետեւել են վկաները», - ասվում է տեսագրության մեկնաբանությունում։

Աղբյուրի խոսքով՝ տղամարդն ամեն օր ծեծում է տղային՝ գլխին աղյուսով հարվածներ հասցնելով։ Վնասվածքների հետեւանքները պակաս նկատելի դարձնելու համար տղայի հայրը նրան ստիպել է «ժամներով կանգնել սառը ջրի տակ»։

Լրատվամիջոցները նշում են, որ երեխան առանց մոր է մնացել եւ ապրում է հոր հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ