News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Համացանցում է հայտնվել 9-ամյա տղայի ձերբակալության հոլովակը, որը բարձրաձայն բանաստեղծություններ էր արտասանում Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում, փոխանցում է Lenta-ն: 

Հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները ներողություն են խնդրել «Համլետ» արտասանող տղայի հորից, հայտնում է Republic-ը՝ վկայակոչելով փաստաբան Տատյանա Սոլոմոնովայի Twitter-ը, որը պաշտպանել է տղայի շահերը: Նա հավելել է, որ ձերբակալությունը կատարած ոստիկանների նկատմամբ ստուգում է նշանակվել: Վարչական իրավախախտումների օրենսգրքի «Անչափահասների ծնողների կողմից դաստիարակության պարատականությունների չկատարում» հոդվածով կազմված արձանագրությունը չեղյալ կհամարվի:

Նույն օրը՝ ավելի վաղ մանկական օմբուդսմեն Աննա Կուզնեցովան խոստացել է պարզել իրավիճակը, ինչի մասին գրել է Facebook-ի իր էջում:

Մայիսի 26-ին իրավապահ մարմիններում աղբյուրը նշել է Արբատի շրջանում 9-ամյա տղայի ձերբակալման մասին, որը փողոցում բանաստեղծություններ էր արտասանում: Ոստիկանությունից հաստատել են, որ բաժանմունք է բերվել երեխա, որը եղել է առանց ծնողների ուղեկցության: ՆԳՆ Կենտրոնական շրջանի ՆԳ վարչությունում այս փաստով ստուգում է նշանակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ամենաշատ