News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում կիրակի օրը ընթացած մամուլի ազատության համար ակցիան վերաճել է ոստիկանների հետ բախումների: Երիտասարդները, որոնք Կարակասով անցնող ավտոմայրուղին արրգելափակել էին բեռնատարների եւ բարիկադների միջոցով, դրանք այնուհետեւ հրկիզել են: Ցույցը ցրելու համար ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Ի պատասխան ցուցարարները նրանց վրա են նետել մետաղներ եւ Մոլոտովի կոկտեյլներ, փոխանցում է DW-ն:

Ցույցերի առիթը ընդդիմադիր RCTV հեռուստաալիքի փակման 10-ամյակն էր: Այդ ժամանակ Վենեսոևելայի նախագահ Ուգո Չավեսը RCTV-ի փոխարեն ստեղծել էր նոր պետական ալիք TVES-ը: Նրան հաջորդած նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ TVES-ը խորհրդանշում է «հումանիտար հեռուստատոսությունը»:

Վենեսուելայում ցույցերն ընթանում են արդեն մի քանի ամիս: Ցուցարարները ցանկանում են հասնել Նիկոլաս Մադուրոյի հրաժարականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ