News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռք սեղմելու մասին իր տպավորությունները։Նրա խոսքով դա իր համար դարձել է «ճշմարտության պահ», հայտնում է Journal du Dimanche-ը։

«Մեր ձեռք սեղմումը հենց այնպես չէր, դա քաղաքականության ալֆա ու օմեգա չէր, դա ճշմարտության պահ էր»,- ասել էր Մակրոնը։ Նա հավելել էր, որ «պետք է ցույց տալ», որ «մենք չենք անի մանր, նույնիսկ խորհրդանշական զիջումներ»

Մակրոնը նաեւ շեշտել է, որ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջնորդվում են «ուժի տրամաբանությամբ», իսկ ինքը կողմ է երկխոսությանը։

Թրամփն ու Մակրոնը մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում իրենց հանդիպման մասին նախապես էին պայմանավորվել ։ Նրանք մայիսի 8-ին հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում Թրամփը «շեշտել էր, որ ուզում է սերտ աշխատանք հարթել նախագահ Մակրոնի հետ, որպեսզի դիմակայի ներկա մարտահրավերներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ