News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է Իրկուտսկում «ՄՍ-21» օդանավի փորձնական թռիչքի տեսագրությունը, որը հրապարակել են Իրկուտսկի ավիացիոն գործարանի աշխատակիցները։

«ՄՍ-21»-ը նոր սերնդի ուղեւորատար օդանավերի ընտանիքն է, որոնք պետք է մրցակցություն կազմեն Airbus320 –ին ու Boeing737-ին ու փոխարինեն խորհրդային Տու, Յակ ու Ան օդանավերին։ Նոր օդանավերը մինչեւ 211 ուղեւորների համար են նախատեսված։

«ՄՍ-21» օդանավերի մշակումը մեկնարկել է 2000-ականների սկզբին։ Օդանավի թեւերի բացվածքը կազմում է 35․9 մ, երկարությունը՝ 36․8 -42․2 մ, թռչքի առավելագույն հեռավորությունը՝ 6 հազար կմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ