News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Ակիտա պրեֆեկտուրայում իշխանությունները նախազգուշացում են արել՝ կապված արջի հարձակման հետ:

Ըստ NHK-ի՝ լեռնային տեղանքում 61-ամյա կնոջ մարմին են հայտնաբերել: Դիակի վրա հայտնաբերված վնասվածքներից պարզ է դարձել, որ նա արջի հարձակման է ենթարկվել:

Նշվում է, որ անցյալ տարվա մայիսին եւ հունիսին այդ տեղանքում արջի հարձակման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել արջերի բնակության վայրեր այցելելուց եւ լեռներին մերձակա դաշտերում միայնակ չաշխատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ