News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Շուրջ 200 հայ խաղաղապահներ ներկայում ծառայություն են անցնում Կոսովոյում, Աֆղանստանում եւ Լիբանանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի զինուժի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը՝ մայիսի 29-ին խաղաղապահի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Գեներալը ներկայացրել է 2001 թվականին խաղաղապահ բրիգադի ստեղծման պատմությունը։ Սկզբում այն գումարտակ էր, սակայն, հաշվի առնելով ստորաբաժանման առջեւ ծառացած խնդիրներն ու նպատակները, 2007 թվականից վերափոխվեց բրիգադի։ Նման խնդիրների ու նպատակների թվում է նաեւ զինուժի նախապատրաստության մակարդակի բարձրացման միջոցառումներին մասնակցությունը, զորավարժությունները՝ հաշվի առնելով գործունեության յուրահատկությունները՝ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան։ Այդ ենթատեքստում նա հիշեցրել է Դաշինքի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից հայ խաղաղապահների նախապատրաստվածությանը տրված բարձր գնահատականը։ «Պրոֆեսիոնալները գիտեն, թե դա ինչպիսի բարձր գնահատական է»,-նշել է Սիմոնյանը։ Հայաստանը Կոսովոյի միջազգային խաղաղպահ գործունեությանն անմիջական մասնակցություն է ունեցել 2004 թվականից։

Արթուր Սիմոնյայնը հայտնել է, որ հուլիսին խոշոր զորավարժություններ են նախատեսվում, որոնց ընթացքում կստուգվի դաշտային հոսպիտալի բժիշկների եւ սակրավորների նախապատրաստվածությունը։ Երկու զորավարժություններ տեղի կունենան Հայաստանի տարածքում, մյուս երկուսը՝ Գերմանիայում եւ Ղազախստանում։

Հայաստանը մասնակցել եւ մասնակցում է Կոսովոյում, Իրաքում (2005-2008), Աֆղանստանում, Լիբանանում (խաղաղապահների թիվը ծրագրում է մեծացնել) խաղաղապահ առաքելություններին։ Գեներալի խոսքով՝ հայ զինծառայողներին Աֆղանստանում հաջողվել է վնասազերծել երկու վտանգավոր ահաբեկիչների։ Պարզվել է, որ Արթուր Սիմոնյանն ինքը եւս ծառայություն է անցել Աֆղանստանում։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնելը եւ պետք է ասել, որ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել»,-նշել է գեներալ-մայորը։

«Ցանկանում եմ նշել, որ մեր յուրաքանչյուր խաղաղապահ ոչ միայն զինծառայող, այլեւ Հայաստանի մշակույթն ու ավանդույթները ներկայացնող դեսպան է»,-նշել է գեներալը։

Հայ խաղաղապահները նաեւ ակտիվորեն մասնակցում են ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ