News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի իշխանությունները մոտեցող «Մորա» ցիկլոնի հետ կապված մոտ 300 հազար մարդու են տարհանել, հայտնում է «Ֆրանս Փրեսը»։

Հիմա ցիկլոնը Չիտտագոնգ քաղաքից 385 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ակնկալվում է, որ փոթորիկը կհասնի ափ արդեն մայիսի 30-ի առավոտյան։ ՄԻնչ այդ իշխանությունները մտադիր են տարհանել ավելի քան միլիոն մարդու։

Օդերեւութաբանների գնահատականներով, քամու պոռթկումները հասնելու են ժամում 117 կմ արագության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ