News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռամկավար ազատական կուսակցության» ներսում նոր սկանդալ է հասունանում. սփյուռքի կառույցները որոշել են, որ Հայաստանում այլեւս անիմաստ է ՌԱԿ ներկայացուցչություն ունենալը: Երեկ նման հայտարարություն է արել ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը:

Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին, չեն ներկայացնում ՌԱԿ-ը եւ չունեն լիազորություններ կատարելու հայտարարություններ:

Իսկ այդ կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որ հայտարարեց, թե ՌԱԿ կենտրոնական կառույցը իրենք են, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հիմա այս պահին ես եմ ատենապետը կենտրոնական վարչության: Մեր կուսակցությունը 91 թվականից Հայաստանում գրանցված է պաշտոնապես: ...Իրենց հետ կապ չկա, այդ խմբակի հետ: Փոքր մի խմբակ է, որի հետ կապ չունենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
«Հրապարակ». «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում...
Ամենաշատ