News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահի որոշումը աշխարհում թիվ մեկ նորություն է դարձել։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Փարիզյան համաձայնագիրը ու ինչպես է այն անդրադառնալու Հայաստանի վրա։

Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ շրջանակային համաձայնագրի շրջանակում համաձայնագիր է, որը կանոնակարգում է 2020-ից սկսած մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի նվազմանն ուղղված միջոցառումները։ Համաձայնագիրը կնքվել է Կիոտի արձանագրության փոխարեն՝ Փարիզում կլիմայի մասին համաժողովի ընթացքում ու ընդունվել փոխհամաձայնությամբ 2015-ի դեկտեմբերի 12-ին, իսկ ստորագրվել է այն 2016-ի ապրիլի 22-ին։

Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է նախագահի կողմից ներկայացված Փարիզյան համաձայնագիրը 2017-ի փետրվարի 9-ին։

Նկատենք, որ համաձայնագիրը կարեւոր է այն տեսակետից, որ այն պատմության մեջ առաջին անգամ միավորել է  կլիմայական փոփոխությունների զսպման ուղղությամբ բոլոր համաշխարհային տերությունների ջանքերը։ Փաստաթղթի տակ ստորագրել է 195 երկիր։

Մի քիչ թվերի մասին

Համաձայնագրի առանցքային կետերն են հետեւյալ պարտավորությունները՝ արտանետումների կրճատման հաշվին թույլ չտալ , որ գլոբալ միջին ջերմաստիճանը գերազանցի 2 °С-ը՝ մինչարդյունաբերական դարաշրջանի ցուցանիշների նկատմամբ՝ սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 2050-2100 թթ ժամանակահատվածում, նաեւ օգնություն տրամադրել ավելի աղքատ պետություններին՝ կլիմայական փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարի համար։ Վերջին կետը պետք է իրականացվի զարգացած պետությունների հաշվին։ Զարգացող երկրներին, որոնց հատկապես դժվար է հրաժարվել արտանետումների կրճատումից, խոստացել են տարեկան 100 մլրդ դոլարի չափով օգնություն մինչեւ 2020 թ։

Նշենք, որ ըստ ՀԲ-ի 2013 թ․ տվյալների՝ Չինաստանը երկրների ցուցակում առաջինն է ջերմոցային  գազերի տարեկան արտանետումների մասնաբաժնով (28%)։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (14.47%).։ Հայաստանը գտնվում է 120-րդ տեղում (տարեկան 0.03% կամ  4961 կիլոտոննա)։

Ըստ Շրջակա միջավայրի գնահատման Նիդեռլանդական գործակալության 2015-ի համար նոր զեկույցի՝  Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների ցուցանիշը տարեկան կազմում է 4637 կիլոտոննա։ Չինաստանում ,համեմատության համար, այդ նույն ցուցանիշը  հավասար է տարեկան 10641789, իսկ ԱՄՆ-ում 5172338 կիլոտոննայի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ