News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման շինարարական աշխատանքները։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ էներգահամակարգի համար կարեւոր նշանակություն ունեցող այս ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր աժեքը 31,9 մլն դոլար է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD  եւ Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկությունը։

«Շինուհայր» 220 կՎ ենթակայանը նախորդ տարիներին Համաշխարհային բանկի աջակցությամբ մասնակիորեն վերակառուցվել է, փոխարինվել են առաջնային 220 կՎ լարման սարքավորումները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության եւ ավտոմատիկայի սարքվածքները հնացած են, չեն բավարարում հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջներին եւ ենթակա են վերազինման։ Նշենք, որ ենթակայանը կառուցվել է 1961 թ.:

Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական ցանցի հետ,  նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր։ Դրանով էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծվի 220 եւ 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջեւ եւ հնարավորություն կտա «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ։

«Ագարակ-2» եւ «Շինուհայր» ենթակայանների արդիականացումն ու վերակառուցումը կնպաստի էներգետիկ անվտանգության եւ էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, նվազագույնի կհասցնի էլեկտրահաղորդման կորուստները։ Ենթակայանների վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ