News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ես կապ ունեմ միայն կառավարման խնդիրների հետ եւ կառավարման խնդիրներն եմ միայն լուծում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինչ կապ ունի նրա գործունեությունը Օպերային թատրոնի հետ։

«Ես կապ ունեմ կառավարման խնդիրների հետ եւ կառավարման խնդիրներ եմ լուծում Օպերային թատրոնում։ Գեղարվեստական խնդիրներն իմ ֆունկցիայի մեջ չեն մտնում»,-ասաց նա։ Հարցին՝ արդյոք սխալ կառավարման արդյունքում չէ, որ  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, նա չցանկացավ պատասխանել եւ շտապ հեռացավ։

Նշենք, որ Կարինե Կիրակոսյանը մինչեւ թատրոնում փոխտնօրեն նշանակվելը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ: NEWS.am-ին թատրոնից հայտնեցին, որ ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառն այն է, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ.  583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Հատկանշական է, որ ծանուցում ստացածները վարչական աշխատողներ են, ոչ թե նվագախմբի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ