News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Մեդիայում ատելություն սերմանող հրապարակումների հետազոտության» նախագծի շրաջանակներում ներկայացվել է 2017–ի հունվար–ապրիլ հաշվետվությունը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկակակն «Ակոս»–ը,  2017–ի հունվար–ապրիլ ընկած ժամանակահատվածում թուրքական մամուլում տեղ է գտել էթնիկ կամ կրոնական խմբերին թիրախավորած 1876 հրապարակում։

Ատելություն սերմանող հրապարակումներում ամենաշատը հայերն են թիրախ դարձել՝ 439 հրապարակում։ 2–րդ տեղում Սիրիացիներն են՝ 433 հրապարակումով եւ հրեաները՝ 298 հրապարակումով։

Քրիստոնյաների դեմ ատելություն սերմանող 210, իսկ հույների դեմ՝ 198 հրապարակում է եղել տվյալ ժամանակահատվածում։

Հայերին դեմ ատելություն ու թշնամանք սերմանող հրապարակումներում հիմնականում անդրադարձել են Հայաստան–Ադրբեջան հակամարտությանը, ինչպես նաեւ հայերին ասոցացրել են քրդական PKK–ի ու ահաբեկչության հետ։

Հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք պարունակող պարբերականների մեջ առաջատարը ինչպես միշտ Yeni Akit–ն է, որին հաջորդում են Milli Gazete–ն, Yeni Soz Yeni Cag եւ Dırılıs Postası պարբերականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ