News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ներգրավված չէ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հակամարտությունը բացասական հետեւանքներ կունենա այն երկրների համար, որոնք շատ հեռու են գտնվում այս տարածաշրջանից ու կազդի նաեւ Դաշինքի վրա։ Այս մասին Երեւանում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում  հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ինչպես եւ բոլորը, տեսնում են, որ բռնության մակարդակը ղարաբաղյան հակամարտության գոտում բարձրացել է։ «Եվ ապրիլյան իրադարձությունները իրականում մեզ համար անսպասելի էին։ Դանք անսպասելի էին նաեւ Հայաստանում շատերի համար։ Բայց դրանից հետո նույնպես բռնության մակարդակը բարձրացել է։ Դա անհանգստության լուրջ առիթ է»,- նշել է Ապպատուրայը։ Քաղաքական գործընթացը, որն ուղղված է խնդրի կարգավորմանը, շարունակեց նա, կարծես չի կարողանում նվազեցնել բռնության մակարդակը կամ էլ հասնել խնդրի որոշակի լուծմանը, չնայած երկրների միջեւ բարձր մակարդակի վրա պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին։ « Իհարկե ՆԱՏՕ-ն չի ուզում միջամտել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին։ Մենք աջակցում ենք խաղաղ գործընթացին ու համանախագահներին, բայց կա լուրջ մտահոգություն՝ բռնության բարձր մակարդակի հետ կապված։ Ասել, թե ով ինչի համար է պատասխանատու՝ իմ լիազորություններից դուրս է, դա ԵԱՀԿ ՄԽ լիազորություններում է։ ՆԱՏՕ-ն հակամարտության գոտում դիտորդներ չունի, բայց իրավիճակը մտահոգիչ է»,- ամփոփել է Ջեյմս Ապպատուրայը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ