News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւան-Մոսկվա ուղեւորափոխադրում իրականացնող «Դը Ռոյալ Լիդեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը այս տարվա մարտին վարչական տույժի է ենթարկվել նույն ավտոբուսի համար, որը նախօրեին վթարի էր երթակվել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության կայքից, ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի համաձայն, ՍՊԸ-ի տնօրեն Արամ Զատիկյանին տուգանել է  450 հազար դրամով, քանի որ պարզվել է, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ:

«Դը Ռոյալ Լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն այն ավտոբուսի համար, որը հունիսի 13-ին վթարի էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ի առավոտյան Վորոնեժի մարզում Մոսկվա-Երեւան երթուղով ընթացող ավտոբուսը ջրատարն է ընկել: Ճանապարհային պատահարի հետեւանքով 3 մարդ տուժել է, այդ թվում՝ 2 երեխա: Միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացած տուժողներին տեղափոխել են Բոգուչարի հիվանդանոց: Լուծվում է ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը՝ մինչեւ հաջորդ ավտոբուսի ժամանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ