News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պարտադիր չէ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինության մրցավազքը ռազմական հակամարտության հանգեցնի: Այս մասին Երեւանում՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ է սպառազինության մրցավազքը Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի հանգեցնել, նա նշեց. «Ես չգիտեմ, թե ինչ կպատահի: Պարտադիր չէ, որ սպառազինության մրցավազքը զինված հակամարտության հանգեցնի: Ի վերջո, մշտապես բոլորը որոշում են քաղաքական լուծումները: «Սառը պատերազմի» տարիներին Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը նույնպես ահռելի քանակով սպառազինություն կուտակեցին, սակայն նրանք այդպես էլ միմյանց դեմ պատերազմ չսկսեցին»: Հետեւաբար, շարունակեց նա, հնարավոր է, որ զենքի քանակն ավելանա, բայց պատերազմ չի լինի:

«Սակայն երբ դրա հետ մեկտեղ շարունակվում են ցածր մակարդակի ռազմական բախումները, իսկ երբեմն՝ նաեւ ոչ ցածր մակարդակի, եւ կողմերը կիրառում են բավական մտահոգիչ քաղաքական հռետորաբանություն, ապա այդ դեպքում, իհարկե, սպառազինության մրցավազքը խնդրի մաս է դառնում»,- հավելեց Ջեյմս Ապաթուրայը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ