News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով արվեստագետին եւ նրա տիկնոջը` նոր բնակարան ստանալու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական:

«Արդեն մի քանի տարի է՝ Հանրապետության նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով եւ մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Ի սրտե շնորհավորելով՝ մաղթում եմ, որ առողջ վայելեք ձեր նոր բնակարանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ արվեստագետին մաղթելով նաեւ ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Նշենք, որ Լիպարիտ Ավետիսյանին Երեւան համայնքի  սեփականություն համարվող բնակարանն անհատույց տրամադրելու որոշումը Երեւանի ավագանին կայացրել էր մայիսի 30-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ