News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին Երեւանում մեկնարկել է հայ-տաջիկական բիզնես համաժողովը, որին մասնակցում են մոտ 100 հայկական եւ 36 տաջիկական ընկերությունների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց տեղեկատվական տեխնոլոգիաներում, դեղագործության, ոսկերչության մեջ, նաեւ տնտեսության այլ ճյուղերում երկրի լավ հնարավորությունները: «Երկրում գործում է մասնավոր ներդրումների պաշտպանության զարգացած օրենսդրություն»,- հավելեց նա:

Տաջիկստանի Ներդրումների եւ պետգույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Ֆայզիդին Կահորզոդան, իր հերթին, նշեց, որ տաջիկական ընկերությունները կարող էին Հայաստանի թեթեւ արդյունաբերության համար բամբակի հումքի եւ փայլաթիթեղագլանման գործարանի համար առաջնային ալյումինի լավ մատակարար լինել: Նա հավելեց, որ Տաջիկստանում մի քանի ազատ տնտեսական գոտիներ են գործում, այդ թվում՝ Չինաստանից ոչ հեռու (Դանգարա): «Չինական շուկայում աշխատել ցանկացող հայ արտադրողների համար դրանք կարող են օգտակար լինել»,- նշեց Կահորզոդան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ