Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգու հարեւանությամբ գտնվող տներից մեկում: Լոռու մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգն ստացվել է 19:49-ին:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Մոսկովյան 42 հասցեում գտնվող բնակելի տունը:
Բնակելի տան գույքն ամբողջությամբ այրվել է: Այս պահին դեպքի վայրում ակտիվորեն հրդեհաշիջման աշխատանքներ են տանում մարզի փրշեջ փրկարարները մարզի փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ:
Արդեն իսկ հնարավոր է եղել մեկուսացնել հրդեհն ու կանխել դրա տարածումը հարեւանությամբ ձգվող տների շրջանում:
Այրվող տան ընտանիքի անդամները երեքն են: Թե ինչից կարող է բռնկված լինել հրդեհը, դեռեւս հստակ չէ: