News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, դրանք չի կարելի պարզունակ, զուտ կոռուպցիոն տեսանկյունից միայն գնահատել: Այս մաիսն այսօր՝ հունիսի 15-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը թե դատական համակարգում, թե այլ ոլորտներում, շարունակվում է, սակայն, պայքարն այնպիսին պետք է լինի, որ կոռուպցիայի հիմքեր չլինեն, իսկ եղած դեպքերն էլ բացահայտվեն եւ մեղավորները պատժվեն:

«Քայլերը որ ձեռնարկվում են՝ սկսած ապօրինի հարստացումից, վերջացրած վերջերս ներկայացված փոփոխություններով, կանխարգելիչ գործողություններ են: Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են, դրանք չի կարելի պարզունակ, զուտ կոռուպցիոն տեսանկյունից միայն գնահատել՝ արհեստավարժության, ժամանակատարության, դատական պրոցեսի մատչելիության, իրավականա օգնության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ուեննք, որոնց պետք է լուծում տալ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ