News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական պետական ագրարային համալսարանի կողքին ընթանում են գրող Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարական աշխատանքները: Հունիսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ թանգարանի շինարարությունը կավարտվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի Ճարտարապետների միությունում հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է կայացել, որի արդյունքում որոշվել է, որ ավելի հարմար է տուն-թանգարանը կառուցել Աբովյանի պուրակի տարածքում: Այս հողատարածքը գրեթե 14 մլն 40 հազար դրամ արժե: Հրանտ Մաթեւոսյանի ժառանգության ներկայացման համար նախատեսվել է կառուցել երկհարկանի շենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ